copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:40 19-04-2024

Արցախի եկեղեցիները վտանգված են. քանդել են Կանաչ ժամ եկեղեցին. ո՞վ կբռնի բարբարոս Ադրբեջանի ձեռքը 

Երեկ՝ ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն էր: Այն ընդունվել է 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Այս օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում միջոցառումներ են իրականացվում՝ այցելություն հուշարձաններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ և այլն։ Արցախում հարյուրավոր հայտնի և անհայտ հայկական հուշարձաններ կան։ Ի՞նչ է սպասվում Արցախի եկեղեցիներին ու վանքերին ռուսական զորակազմի դուրս գալուց հետո։

Ռուսների դուրս գալուց հետո ադրբեջանցիները ակնհայտ լկիտացել են։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։ Հայկական հոգևոր ժառանգության դեմ բարբարոսությունը սկսել են Արցախը զավթելուց հետո, երբ մոտ 4000 պատմական հայկական հուշարձաններից 1500-ից ավելին հայտնվեցին Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում։ Այդ թվում են եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մելիքական ապարանքներ, մատուռներ, դամբարաններ, խաչքարեր։

Շուշիի 2 կանգուն եկեղեցիներից՝ Ղազանչեցոցը 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, 2 անգամ հրթիռակոծվել է Ադրբեջանի կողմից։

Հադրութի շրջանից Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել հետևյալ պատմամշակութային հուշարձանները՝ Գտչավանքը,Կատարո վանքը, Օխտը դռնե վանքը, Ցորի եկեղեցիները, Սպիտակ խաչ վանքը, Կավաքավանքը, Ծակուռի, Տողի, Կարմրակուճի, Քարագլուխի եկեղեցիները, Սբ Աստվածածին, Առաքել վանքերը։

Արցախի այլ շրջաններից Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել հետևյալ վանքերը՝ Ծիծեռավանք, Եղիշե Առաքյալի վանք, Վանքասար, Սբ Աստվածածին կուսանաց անապատ, Ավետարանոց, Մոշխմհատի եկեղեցին, Սբ Մինաս, Սբ Ստեփանես, Հոչանց, Կանաչ ժամ, Ղազանչեցոց, Հոռեկա վանք, Թալիշի, Մատաղիսի եկեղեցիները։

Դադիվանքը, Ամարասի վանքը, Գանձասարը պատերազմից հետո մնացել էին հայկական վերահսկողության տակ։ Սակայն ռուսական զորակազմի դուրս գալուց հետո այս եկեղեցիներն, ինչպես նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ փաստացի անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Հաշվի առնելով Ադրբեջանի բարբարոսական, հակահայկական քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ, և մասնավորապես՝ Արցախի հուշարձանների նկատմամբ, այսօր Արցախի հուշարձանների և հնավայրերի ապագան, փաստացի, վտանգված է։ Ու եթե Հայաստանն ու միջազգային հանրությունը չբռնեն Ադրբեջանի ձեռքը, ապա իրական վտանգ կա, որ կքանդվեն կամ կպղծվեն Արցախում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներն ու վանքերը, քանի որ այս բարբարոս երկիրը բազմիցս է ակնարկել, որ մտադիր է ջնջել հայկական հետքն Արցախից։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ՝ ապրիլի 17-ին, ՌԴ իշխանությունները ժամկետից շուտ սկսեցին դուրս բերել Արցախում տեղակայված ռուսական խաղաղպահ զորակազմը, որն ըստ եռակողմ հայտարարությանը պետք է մնար Արցախում մինչև 2025-ի նոյեմբերը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան