Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:30 06-08-2024

Ավինյանը քաղաքապետ չի ինձ համար, ինչքան շուտ հեռանա, այնքան լավ․ հարցում

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել: Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվել՝ կողմ են, որ Երևանի ավագանին քաղաքապետ Ավինյանին անվստահություն հայտնի և հեռացնի պաշտոնից։

Հարցվածները մեծ մասը պատասխանեց՝ կողմ է, որ Ավինյանը հեռանա և դժգոհեց քաղաքապետից։
«Թող վերանան, պրծնենք»,- վրդովված պատասխանեց անցորդներից մեկը։ «Բոլորը հեռանան, պրծնենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։ «Կողմ եմ, ոնց կողմ չեմ։ Սաղ խաբել ա չի արել, ինչ էլ ասել ենք՝ չի արել։ Արածը ցույց տվեք տեսնենք։ Փոսերը չեն էլ լցնում։ Ամենալավ ասֆալտը քանդում են, նորից ասֆալտ են անում, որտեղ պետք ա՝ չեն անում։ Էդ ինչ ա, ասեք կանենք, խաբելու վրայ ա, խաբեց՝ անցավ»,- պատասխանեց մի տղամարդ։ «Ոչ, կողմ չեմ։ Մարդը աշխատում ա էլի»,- ասաց մի կին։ «Չի հետաքրքրում, թող շարունակի պաշտոնավարել»,- պատասխանեց մեկ այլ կին։ «Կեղծիքով ա եկել գործի վրա և կեղծ ա։ Ինքը քաղաքապետ չի ինձ համար։ Ինչքան շուտ հեռանա, էնքան լավ։ «Պետք է ամբողջ ավագանին, կառավարությունը, քաղաքապետը և պատգամավորները պետք է ազատվեն աշխատանքից։ Ավինյանը ասում էր՝ ասեք կանենք, դե հիմա ասում ենք՝թող հեռանա»,- զայրացած պատասխանեց մեկ այլ տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում