copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:38 06-04-2024

Երևանում 28-ամյա տղան շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը:

Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Հրշեջ-փրկարարները մահացածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տունը, որը կառուցվում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, Ռուսաստանից վերջերս Հայաստան ժամանած բիզնեսմենի է պատկանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը