Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:39 25-03-2024

«Արարատյան» քաղաքական կրթության լաբորատորիան հայտարարում է 2024 թ․ ընդունելության մեկնարկը

«Արարատյան» քաղաքական կրթության լաբորատորիան հայտարարում է 2024 թ․ ընդունելության մեկնարկը։

Դպրոցի ծրագիրը ներառում է՝

-12 խնդրահենք ու հետազոտահենք դաս, որոնք անց են կացվելու Երևանում՝ ապրիլ–մայիս ամիսներին, երեկոյան ժամերին,
-շաբաթական 2 անգամ ինտերակտիվ հանդիպում–քննարկման ռեժիմով և վերաբերելու են Հայաստանի ռազմապաշտպանական, արտաքին քաղաքական, քաղաքատնտեսական և հանրային կառավարման խնդիրներին,

Մասնագիտացման դասեր՝ ուղղված նշված ոլորտներից որևէ մեկում վերլուծական հմտությունների զարգացմանը, որոնք անց են կացվելու մայիս–հունիս ամիսներին։

Վարպետության դասեր՝ նույն հիմնախնդիրների մասին և ոլորտի փորձառու մասնագետների մատուցմամբ, որոնք անց են կացվելու Երևանում և Երևանից դուրս՝ արտագնա ռեժիմով։ Այս դասերը զուգորդվելու են ռազմավարական խաղերով, առաջնորդական կարողությունների զարգացման սեմինարներով և այլ միջոցառումներով։

Ռազմամշակութային ամառային ճամբար՝ ուղղված դպրոցի սաների միջև կապերի, նրանց բարոյահոգեբանական և ռազմամարզական պատրաստվածության ամրապնդմանը, որը կազմակերպվելու է հուլիսին։

Փոքր դրամաշնորհներ՝ ուղղված դպրոցի սաների ներկայացրած հետազոտական և քաղաքացիական մասնակցության լավագույն նախագծերի իրականացման ֆինանսավորմանը։ Նախագծերը մշակվելու են հուլիսին և իրականացվելու են աշնանը։

Մասնակցության համար գրանցվիր հետևյալ հղմամբ։

Գրանցման վերջնաժամկետ՝ մարտի 31։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով