Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:09 19-09-2024

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։


2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Սա նաև նշանակում է, որ տնտեսավարողները խնայելու են ժամանակ ու ռեսուրսներ՝ անհարկի ձգձգումներն ու բեռների կուտակումները հասցնելով նվազագույնի:

Շարունակաբար իրականացվում են աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ ինչպես Հայաստանում, այդպես էլ արտերկրում։ Առաջիկայում նախատեսվում է նաև բուսական ծագման մոնիթորինգի շրջանակում ընդլայնել հավատարմագրման ոլորտը պեստիցիդների մնացորդային քանակների որոշման ուղղությամբ:

Կարողությունների շարունակական զարգացումը լաբորատոր ծառայությունների կենտրոնի առաջնահերթություններից է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան