Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:54 19-03-2024

Նիկոլը ժրել ու գնացել էր Տավուշ՝ բնակիչներին ահաբեկելու․ Գագիկ Համբարյան

«Փաշինյանը երեկ գնացել էր Տավուշի մարզ՝ ահաբեկելու տեղի բնակիչներին, որ եթե այսպես կոչված անկլավները մենք չհանձնենք Ադրբեջանին, ապա կսկսվի պատերազմ։ Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, մենք վաղուց գիտենք ադրբեջանական մամուլից, ադրբեջանցի պաշտոնյաների շուրթերով»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ այցի նպատակին։

Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը շարունակում է իր դավաճանական ծրագիրը, ասում է՝ պետք է հանձնել և վերջ, հանձնում է։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառնալիքով ծվեն-ծվեն է անում Հայաստանը և տալիս է Ադրբեջանին։ Ֆոլգայից ինչ-որ քարտեզ է ցույց տալիս և ասում, որ էս կողմ ընկած տարածքները մերն են, էն կողմի ընկած տարածքները Ադրբեջանինն են։ Հարց կապիտուլյանտ Նիկոլին՝ էս կողմ ընկած տարածքների մեծ մասը, որ մենք կորցրել ենք իր կառավարման տարիներին, ինքը խոստանո՞ւմ է, որ Ադրբեջանը հետ է տալու։ Իհարկե չի տալու, Ադրբեջանը բազմիցս և տարբեր մակարդակներով հայտնել է, որ բացարձակ նպատակ չունի վերադարձնել Նիկոլ Փաշինյանի նվիրաբերած տարածքները 44-օրյա պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանը համատեղ է գործում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ և համատեղ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ»,-շարունակում է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Ադրբեջանը հետպատերազմյան 3.5 տարիների ընթացքում առաջ է տանում իր թեզերը և հասնում է իր ուզածին։

«Ադրբեջանը ինչ ուզենա, այն էլ ստանում է Հայաստանից։ Հաշվի առնելով Նիկոլի ով լինելը՝ Ադրբեջանի նախագահը հասնելու է նրան, որ Հայստանից 11.000 քկմ մնա, և դա ընդամենը տարածք է, որտեղ հայերը գոյատևելու են։ Բաքուն և Անկարան ամեն ինչ անելու են, որ հայերը լքեն էս տարածքը։ Նիկոլը կատարում է իր պատվիրատուների հրահանգները, իսկ պատվիրատուների հրահանգները հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի շահին»,-ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի պնդմամբ՝ պատերազմի վտանգը դամոկլյան սրի նման ամեն րոպե կախված է Հայաստանի գլխին, և դրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի