Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 18-03-2024

Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։

ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ, որը դժվար է ստանդարտացնել։ Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների շեղման թույլատրելի սահմաններ՝

սպիտակուցներ՝ մակնշվածքի մեջ նշված արժեքի առնվազն 80%-ը,
ճարպեր, ածխաջրեր՝ ոչ ավելի, քան 120%,
տվյալ արտադրանքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) չպետք է գերազանցի մակնշման արժեքի 120%-ը:
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի համար սահմանել է անցումային շրջան` մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: Սպանդային մթերքի և մսամթերքի արտադրությունը և շրջանառությունը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը, իհարկե արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա, քանի որ արտադրողները և վաճառողները (մատակարարները) մակնշվածքում սննդային արժեքին վերաբերող փոփոխությունների համապատասխանեցումը կկարողանան կատարել աստիճանաբար։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան