copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:09 15-03-2024

Արգենտինայի Սենատը մերժել է նախագահի «մեգաբարեփոխումների» փաթեթը

Արգենտինայի Սենատը 42 կողմ և 25 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է նախագահ Խավիեր Միլեյի կառավարության առաջարկած լայնածավալ տնտեսական բարեփոխումների փաթեթը, ինչը մեծ հարված է երկրի տնտեսությունը խնայողության միջոցներով ճգնաժամից դուրս բերելու կառավարության փորձերին: Այս մասին գրում է dw.com-ը:

Սենատում քննարկման ժամանակ փաթեթի հակառակորդները մատնանշել են կառավարության գործողությունների հակասահմանադրականությունը։

Միլեյի «մեգափաթեթը», որն ի սկզբանե պարունակում էր ավելի քան 600 դրույթ, դեռևս ընդունվելու հնարավորություն ունի, եթե այն հաստատվի Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Արգենտինայի օրենսդրության համաձայն, որպեսզի փաթեթն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատվի խորհրդարանի առնվազն մեկ պալատի կողմից։ Միլեյի կուսակցությունը երկու պալատներում էլ փոքրամասնություն ունի։

2023 թվականի դեկտեմբերին Ազատական կուսակցության առաջնորդ Խավիեր Միլեյը հայտարարել է լայնածավալ բարեփոխումների մասին, որոնք նախատեսված են Արգենտինայի տնտեսությունը «վերագործարկելու» համար: Նա հայտարարել էր արգենտինական պեսոն 50 տոկոսով արժեզրկելու, աշխատանքային օրենսդրության թուլացման, էներգիայի, ջրի և տրանսպորտի սուբսիդիաների կրճատման և ենթակառուցվածքային նախագծերի կասեցման ծրագրերի մասին:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին