copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:46 14-03-2024

Նորմալ եմ համարում, որ կարող են տարբեր կարծիքներ լինել. Ժաննա Անդրեասյանը՝ եվրատեսիլյան երգի մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրեն դուր է եկել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի երգը։ Ի պատասխան նախարարը նշեց, որ տեսանյութին ծանոթ չի. «Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»։

Հհարցին՝ ինչ նորություն կա Սնուփ Դոգի՝ Երևանում հետաձգված համերգից, նախարարը պատասխանեց․ «Այս պահին իմ վերջին փոխանցած տեղեկության մասով այլ նորություն չկա. Ես նշել էի, որ քննարկվում են համերգի նոր ժամկետները: Այս պահին նոր ասելիք այդ իմաստով չունեմ»: