copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:47 13-12-2022

Ժաննա Անդրեասյանն ազատվեց, Ժաննա Անդրեասյանը կնշանակվի, սպասենք Պետրոս Ղազարյանի հարցազրույցին նորանշանակ նախարարի հետ

Ինչպես հայտնի է, երեկ զբաղեցրած պաշտոններից ազատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ազատման պատճառներին մենք արդեն անդրադարձել ենք:

Իսկ դեռևս 3 ամիս առաջ գրել էինք, որ քննարկվում է Վահրամ Դումանյանի պաշտոնանկության հարցը և որպես հավանական թեկնածու շրջանառվում է փոխնախարար Ժաննա Անդրեասյանի թեկնածությունը: Երեկ Ժաննա Անդրեասյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատումը նշանակում է, որ շուտով նա կնշանակվի նախարար:

Այլ թեկնածուներ ևս կային, օրինակ՝ Մխիթար Հայրապետյանը, բայց փաստորեն վերջինս մրցությունից դուրս մնաց: Անդրեասյանի թեկնածությունը համակարգում վատ չի ընդունվում, ամենամեծ թերությունն այն է, որ նա համարվում է սորոսական թևի ներկայացուցիչ:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Անդրեասյանի նախարար դառնալուց հետո նրա ամուսինը՝ «Հանրային» հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը ինչպես է տիկնոջը հրավիրելու հյուր և ամենօրյա «ցինիկ» կարգավիճակում անդուր հարցեր տալու:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում