copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:12 20-11-2021

Ցանկացած նորմալ պետության նորմալ ղեկավարություն կհայտարարեր ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք, ռազմական ուժեր տեղափոխելով Սյունիք․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Ինչպես անցյալ տարի, պատերազմից երկու օր առաջ, այսօր էլ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին, արդեն ոչ միայն Սյունիք, այլև Հայաստան այցելելու լուրջ վտանգների մասին։ ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է։

Ցանկացած նորմալ պետության նորմալ ղեկավարություն, կհայտարարեր ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք, ռազմական ուժեր տեղափոխելով Սյունիք, նախազգուշական հուժկու հարվածներ հասցնելով թշնամուն։ Մեր պարագայում, այս ամենին զուգահեռ, պաշտոնական դիմում ուղարկելով Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի։

Քանի որ այս ամենը չի արվում, ապա հերթական անգամ համոզվում ես, որ շարունակվում է ՀՀ վարչապետ-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որն էլ իր հանգուցալուծումը կգտնի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Ալիև-վարչապետիկ հանդիպման արդյունքում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում