copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:38 12-03-2024

ԱՄՆ-ում 96-ամյա կնոջը պատվերով սպանության համար երկու հայ է ձերբակալվել

Ամերիկյան The Sacramento Bee լրատվամիջոցը հայտնել է 96-ամյա Վիոլետ Էվելին Ալբերտսի պատվերով սպանության գործով երեք տղամարդու, այդ թվում՝ երկու հայի ձերբակալության մասին։

Կալիֆորնիայի ոստիկանության ներկայացուցիչների հաղորդմամբ, նախքան սպանվելը 96-ամյա այրին պատրաստվում էր թխվածքաբլիթներ թխել իր գալիք ծննդյան օրվա առիթով։

2022 թվականի մայիսի 27-ին Ալբերտսին խնամող աշխատակիցը կնոջը մեռած է գտել Մոնտեսիտոյի նրա տանը, ասել է Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունը։

Ներկայումս երեք տղամարդ է ձերբակալված Ալբերտսի մահվան գործով, ըստ ոստիկանության, «սա պատվերով սպանության սխեմա է»:

Երկու կասկածյալները՝ Ռիկարդո Մարտին Դել Կամպոն և Հենրի Ռոստոմյանը, մեղադրվում են սպանությունից երեք օր առաջ Ալբերտսի տունը խուզարկելու մեջ, հայտնել է Սանտա Բարբարայի շրջանի շերիֆի գրասենյակը:

Ոստիկանությունը հայտնել է, որ Ռոստոմյանը և Մարտին Դել Կամպոն ձերբակալվել են առանց գրավի իրավունքի՝ Ալբերտսի մահվան հետ կապված սպանության և սպանության նպատակով դավադրության մեղադրանքով:

Երրորդ մեղադրյալը՝ 58-ամյա Հարրի Բասմաջյանը, որը գտնվում է դաշնային կալանքի տակ այլ մեղադրանքով, ենթարկվել է «կյանքի համար վտանգավոր շտապ բժշկական վիրահատության, որը նրան ամբողջովին անաշխատունակ է դարձրել՝ մռայլ կանխատեսմամբ»:

Կնոջ սպանության հետ կապված՝ 2022 թվականի ամռանը խարդախության մեղադրանքով ձերբակալվել էր նաև Պոլին Մակարենոն, որն, ըստ ոստիկանության, օգտվել է տարեց կնոջ անօգնական վիճակից և կազմակերպել «մի շարք գործարքներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում և խարդախ կազմակերպությունների ստեղծում՝ Ալբերտսի ակտիվների նկատմամբ անօրինական վերահսկողություն ձեռք բերելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին