Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:37 09-03-2024

Lufthansa-ն գործադուլի պատճառով չեղարկել է չվերթների 80 տոկոսը

Գերմանիայի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի, ավարտվել է շաբաթ առավոտյան, ուստի վերջին երկու օրվա ընթացքում ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել բոլոր պլանավորված թռիչքների միայն 10-20%-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Lufthansa-ի վերգետնյա անձնակազմն ավարտեց երկօրյա նախազգուշական գործադուլը։ Աշխատակիցները աշխատանքի են վերադարձել իրենց հերթափոխի մեկնարկին ժամը 7.10-ին։ Վերջին երկու օրվա ընթացքում նախատեսված թռիչքների միայն 10%-ից 20%-ն է իրականացվել»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չնայած անձնակազմի կողմից աշխատանքի վերսկսմանը՝ ավիաընկերությունները զգուշացնում են թռիչքների հնարավոր չեղարկման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի երկրորդ խոշոր արհմիությունը՝ Ver.di-ն, հայտարարել է երկրի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի հերթական գործադուլի մասին։ Արհմիության տվյալներով՝ ավիաընկերությունը չի բավարարել հիմնական պահանջը, այն է՝ ավելացնել աշխատավարզձերը, բայց ոչ պակաս, քան 500 եվրոյով։ Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մարտի 13-14-ը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան