copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:03 09-03-2024

Էրդողանը Զելենսկուն իր պատրաստակամությունն է հայտնել գերիների փոխանակման հարցում օգնելու շուրջ

Էրդողանը Զելենսկուն իր պատրաստակամությունն է հայտնել գերիների փոխանակման և Սև ծովում անվտանգության հարցերում օգնելու շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հարցերի լուծմանը և Սև ծովում նավերի անվտանգության ապահովմանը։ Նա ելույթ է ունեցել Ստամբուլում ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Կան մի քանի կարևոր ասպեկտներ. դրանք են պարենային անվտանգությունը, գերիների փոխանակումը և Սև ծովում առևտրային նավերի անվտանգության ապահովումը: Թուրքիան, մեզ թվում է, այս առումով որոշակի հնարավորություններ ունի, և մենք պետք է դա անենք։ Մենք տեսնում ենք, որ մեր գործընկերների հետ շփումներում, ըստ երկխոսության, կան որոշակի դրական մոտեցումներ այս թեմաների վերաբերյալ, ուստի չի կարելի ասել, որ մենք հույս չունենք»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Զելենսկին ուշադրություն է հրավիրել նավահանգիստների անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որոնք օգտագործվում են հացահատիկ ուղարկելու համար։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին