copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:37 06-03-2024

Պատրաստվում են հաջորդ հանրահավաքին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում, որը կանցկացվի մարտի 13-ին։

Շարժման համակարգող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեզ ասաց, որ, հանրահավաքային պայքարին զուգահեռ, մարզային այցելություններ են իրականացնելու՝ իրենց կողմնակիցներին համախմբելու նպատակով։ Այսօր կայցելեն Մասիս քաղաք․ «Ժամը 2-ին Մասիսում կհանդիպենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք պատասխանելու բոլոր հարցերին, կներկայացնենք մեր մոտեցումները, կլսենք ժողովրդի առաջարկները: Ի դեպ, այնտեղ մեծ թվով արցախցիներ կան նաեւ: Հաջորդ այցը կլինի Գյումրի»։

Հիշեցնենք, որ «Միասին»-ը փետրվարի 20-ին, 29-ին եւս հանրահավաքներ անցկացրեց:


Ամենից շատ դիտված