copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:18 04-03-2024

Երբ խոսքը քոլիկներ քանդելու մասին է, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում շինությունների ապամոնտաժման կապակցությամբ եղած որոշ մեկնաբանությունների` սեփականության իրավունք չունեցող մարդկանց դուրս հանելու մասին:

«Երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքներից վերադարձի հետ կապված` սկսում են այդ խոսակցությունները` «ինչու հարուստներինն առաջինը չեք անում», ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից: Վստահեցնում եմ` նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել, բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, մենք անբեկելի ենք, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ խնդիրների լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ, և այս մոտեցումից հետ չենք կանգնել»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում