copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 04-03-2024

Գյումրիում բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը. shamshyan.com

Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:

Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել և բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբինա Ղ.-ն և 59–ամյա Նաիրա Հ-ն են:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում