copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:43 03-03-2024

Նուբարաշենի ձորակում կուտակված մի քանի տոննա աղբը հեռացվել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ը մարտի 1-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տիրող հակասանիտարական վիճակի մասին, երբ ձորակը վերածվել էր մինի աղբանոցի, որտեղ թափված էր շինարարական ու կենցաղային աղբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի կարգադրությամբ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները ողջ տարածքից հեռացրեցին աղբը։

Հեռացվել է մոտ 3 բեռնատար աղբ, որից հետո ճանապարհի որոշ անբարեկարգ հատվածներ էլ հարթեցվել են։

Այդ ամենից հետո թաղապետարանը ցուցանակներ է տեղադրել նշված վայրում, իսկ առաջիկայում նշված վայրում տեղադրվելու են նաև տեսախցիկներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում