Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 01-03-2024

Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով

Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ ապաստանի դիմումները 2023-ին ավելացել է 18%-ով՝ հասնելով 1․14 միլիոնի։ Այս ցուցանիշը 2015-2016-ի միգրանտների ճգնաժամից հետո հասել է ամենաբարձր մակարդակի։

Գործակալության հրապարակած տվյալներում կան նաև Թուրքիայի քաղաքացիների դիմումներն ու հարցումները և նշվում է, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 82%-ով։

ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած ամենամեծ խումբը կազմել են սիրիացիները` 181․000, երկրորդ տեղում աֆղաններն են՝ 114․000, իսկ երրորդ տեղում թուրքերը։

Նշվում է, որ երկրների ցանկում Գերմանիան կրկին դարձել է ԵՄ-ում ապաստան հայցող փախստականների առաջատար ուղղությունը՝ ստանալով բոլոր դիմումների գրեթե ⅓-ը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան