copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:09 27-05-2021

Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում. ՀՀ ՊՆ փոխնախարար

«Եթե մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, կխնդրեմ այս օրերին համախմբվել պետության և բանակի շուրջը։ Մենք բոլորս պիտի մի նպատակ ունենանք՝ չթուլացնել մեր բանակը։

Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում, խնդրում եմ՝ դա որպես խայծ ոչ ոք չվերցնի։ Ինչ-որ անհրաժեշտ է, թույլատրելիի սահմաններում, մեր նախարարությունը ներկայացնում է ամեն ինչ։

ՊՆ-ն իրականացնում է և իրականացնելու է հնարավոր ամեն ինչ։ Մեր բանակն իրականացնում է ամեն ինչ, որպեսզի սադրանքների չտրվի»,- ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։