Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:40 28-02-2024

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և ՀՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Փետրվարի 26-ին, 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ, Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այս հուշագրով Անտոնի քաղաքը պատրաստակամություն է հայտնում Օլիմպիական խաղերին ընդառաջ և դրանց ընթացքում ընդունել հայ մարզիկներին՝ վերջիններիս տրամադրելով նաև քաղաքի սպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հուշագիրը ստորագրեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության կապակցությամբ իր ելույթում դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Անտոնի քաղաքին, ի դեմս քաղաքապետ Սենանի, մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու համար, ինչի վառ վկայությունն է արդեն շուրջ երեք տարի Անտոնիի քաղաքապետարանի առջև ծածանվող ՀՀ դրոշը։ Նա կարևորեց Անտոնիի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչը Հայաստանի և Անտոնի քաղաքի միջև ջերմ կապերը համալրում է նաև մարզական բովանդակությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Անտոնիի փոխքաղաքապետ Վենսան Նեհմեն, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում