Ներքին 3 տարի առաջ - 12:28 16-11-2022

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Արմավիրի մարզի և Գերմանիայի Բուրգենլանդի դաշնային շրջանի միջև

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբերի 14-ից աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում:

Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում են մարզպետարանի և մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ:

Պատվիրակությունը նահանգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել ԳԴՀ Նաումբուրգ քաղաքի պատմամշակութային կենտրոններում, ծանոթացել գերմանական մշակույթի արժեքներին։ Այնուհետև շարունակվել է շրջայցը Վեիսենֆելս դաշնային շրջանի մասնագիտական կրթական դպրոցներ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվել են ուսումնական ծրագրերը, գիմնազիայում սովորող ուսանողների համար ստեղծված պայմանները, փորձի փոխանակման նպատակով քննարկել համագործակցության ուղիներ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը կաթի վերամշակման գործարանն է, որտեղ նրանց ներկայացվել է կաթնամշակման գործընթացը։
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Գորշեն քաղաքի Օկթադրոն թափոնների տնտեսական վերամշակման քաղաքային ընկերությունում էլ հայկական պատվիրակությունը ծանոթացել է աղբի վերամշակման տեխնոլոգիային։ Գերմանական կողմը հետաքրքրություն է ներկայացրել Արմավիրի մարզում թափոնների մշակման հնարավորությունների, առկա պայմանների և նախատեսվող գործընթացների ուղղությամբ։

Օրը նշանավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդի դաշնային շրջանի ղեկավար և ադմինիստրատոր Գյոտս Ուրլիխի միջև համայնքային զարգացման գործընկերության հաստատման հուշագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է համագործակցել կրթական ծրագրերի, մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության զարգացման, գինեգործության, թափոնների վերամշակման, ինչպես նաև ժամանակակից ոռոգման համակարգերի փոխադարձ ուսումնասիրության ուղղությամբ։

Քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել փոքր մասնագիտական խմբերով, կազմակերպել հուշագրից բխող միջոցառումների իրականացման ծրագրերը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան