copy image url
Արտաքին 54 րոպե առաջ - 17:42 23-08-2026

ԱՄՆ-ի միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է. Արաղչի

Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մեկնարկի մասին։ Նա գործողությունն անվանել է «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ է արել դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։

«Նրանք պետք է իմանան, որ այլ տարբերակ չունեն, քան հարգալից երկխոսություն սկսել Իրանի ժողովրդի հետ և հասնել պատվի ու արդարության վրա հիմնված լուծման», - Jamaran լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ Թրամփի կողմից հայտարարված տնտեսական պատերազմը կրկնվող սցենար է և ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հուսահատության մեջ է։

Ամենից շատ դիտված