Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:18 27-02-2024

ՀՀ վարչապետը պարգևատրվել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Հունաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը:

Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական կապերն արտահայտվում են նաև միջպետական հարաբերություններում: Վարչապետը նշել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել Հունաստանի նախագահի և վարչապետի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն օրակարգ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը և հավելել, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը:

Նշվում է, որ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության տարբեր հարցեր: Հույն պատգամավորներն ընդգծել են, որ դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել