copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:09 20-08-2023

Շիրակի մարզպետը պարգևատրվել է Համահայկական խաղերի ոսկե մեդալով

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պարգևատրվել է «Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալով»։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

35 ոսկի, 26 արծաթ և 47 բրոնզ` Շիրակի մարզը նվաճեց 108 մեդալ։

Լավագույն քաղաք անվանակարգում հաղթեցին Արթիկն ու Լոնդոնի թիմը։

Մրցումներին մարզից մասնակցեցին Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքների թիմերը՝ շուրջ 300 մարզիկներով։ Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից մարզի ներկայացուցիչները հանդես եկան 17-ում/մասնակցություն չեղավ գոլֆ և կանանց ֆուտբոլ մարզաձևերում/։

Շիրակի մարզում անցկացվեցին սպորտային պարերի մրցաշարը, ինչպես նաև ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումները՝ Գյումրիում, Արթիկում և Ամասիայում։ Ընդհանուր հաշվարկում մարզի ներկայացուցիչները նվաճեցին 108 մեդալ, որից 35` ոսկի, 26` արծաթ և 47` բրոնզ։

Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկականին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը 2 շաբաթով Հայաստանում էին միավորել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկների։ 8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը