Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:25 25-02-2024

Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել․ Բորել

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին, ուստի Բրյուսելը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Կիևին։

«Եթե մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դիմադրի, մենք պետք է նրան ավելի շատ և ավելի արագ օգնենք», - պնդում է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատերազմի արդյունքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին: Դիմադրել նշանակում է՝ հաղթել»։

Խոսելով ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին՝ Բորելը նշել է. «Սարսափելի է, որ նա Ռուսաստանին առաջարկում է հարձակվել այն երկրների վրա, որոնք չեն կատարում նրա պայմանները»։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան