Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:32 19-02-2024

Թուրք-իրանական սահմանին բեռնատարների տասը կիլոմետրանոց հերթ է գոյացել

Թուրքիայի և Իրանի սահմանին բեռնատարների տասը կիլոմետրանոց հերթ է գոյացել։

Թուրք վարորդները հաղորդում են իրանական կողմից համակարգված ստուգումների մասին, գրում է Ekonomim-ը։

Հաղորդվում է, որ վարորդները օրերով կանգնած են սահմանին։

Պաշտոնական Անկարան այս մասին դեռ պաշտոնապես չի մեկնաբանել։