copy image url
Արտաքին Խոսք 5 ամիս առաջ - 21:45 10-03-2026

Թուրքիայի տարածքում իրանական հրթիռի խոցումը թուրք-իրանական հարաբերությունները չի սրի

Թուրքիայի օդային տարածք մտած իրանական բալիստիկ հրթիռի խոցումը կարող է իրականացվել ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական համակարգի շրջանակում, և պարտադիր չէ, որ յուրաքանչյուր նման գործողության համար Թուրքիան առանձին թույլտվություն տա։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Նելլի Մինասյանը։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և ընդհանուր պաշտպանական համակարգի մաս է կազմում։ Այդ համակարգի շրջանակում նման գործողությունները կարող են իրականացվել, և դա լիովին բնական է»,- նշեց Մինասյանը։

Թյուրքագետի կարծիքով՝ տեղի ունեցածը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա թուրք-իրանական հարաբերությունների վրա. «Կարծում եմ՝ այս դեպքը չի հանգեցնի հարաբերությունների սրման։ Թուրքիան ներկայումս փորձում է դիրքավորվել այնպես, որ ուղղակիորեն չմասնակցի հակամարտությանը։ Իրանական կողմն էլ հայտարարում է, որ հրթիռներն ուղղված չեն եղել Թուրքիայի տարածքի դեմ»։

Մինասյանի խոսքով՝ նման դեպքերում կարևոր է հասկանալ, որ խոսքը օդային տարածքի խախտման մասին է, և ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը կարող է գործել այդ պայմաններում։

«Տարածքային գործողությունների դեպքում այլ գործընթացներ են տեղի ունենում։ Եթե խոսքը վերաբերում է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը կամ այդ տարածքից ռազմական գործողությունների իրականացմանը, դրա համար արդեն անհրաժեշտ է Թուրքիայի խորհրդարանի թույլտվությունը։ Սակայն տվյալ դեպքում խոսքը օդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին է»,- ընդգծեց թյուրքագետը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ներկայում փորձում է խուսափել հակամարտության անմիջական ներգրավումից և հավանաբար կշարունակի պահպանել այդ դիրքորոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը