Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 17-02-2024

«Երազ» այգու տոնածառը խորհրդանշում է բոլոր տոները

Oragir.News-ի ընթերցողներից մեկը տրամադրել է լուսանկար, նշելով, որ մինչ այսօր՝ փետրվարի 17-ը «Երազ» մանկական այգին ամանորյա զարդատված տոնածառը չի հանել, և խնդրել է ճշտել՝ արդյո՞ք տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է։

«Ամեն օր աշխատանքի գնալիս տեսնում եմ այդ զարդարած տոնածառը, հետաքրքիր է՝ չեն ուզո՞ւմ հանել, թե տարին 12 ամիս իրենց մոտ տոնական տարամդրություն է, այն էլ երկրի այս վիճակում, որ ամեն օր մի զոհի անուն ենք լսում։ Գուցե մինչև Մարտի 8-ը պահե՞ն»,- ասաց քաղաքացին։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց «Երազ» մանկական այգու աշխատակցի հետ, ով ասաց, որ իրենց հաճախորդներն են խնդրել տոնածառը չհանել․

«Մեր բազմաթիվ հաճախորդներ խնդրել էին, որ որքան հնարավոր է երկար մնա, որպեսզի կարողանան գալ, լուսանկարվել։ Մեր այցելուները նաև տոնական տրամադրությամբ փետրվարի 14-ին էին եկել, լուսանկարվել»,- ասաց աշխատակիցը։

Նրա խոսքով՝ տոնածառը հավաքելու պրոցեսը բավականին բարդ է, և այն հնարավոր է ամիսներ տևի․

«Բավականին մեծ ռեսուրսներ են պահանջվում տոնածառը հավաքելու համար, և մեր տոնածառի վրա կա նույնքան լույս, որքան Երևան-Գյումրի ճանապարհին է, մոտավոր 120կմ և ավել, դա պետք է խնամքով հանավքել, որը օրեր է տևում։ Մարդիկ կարող են չանհանգաստանալ, մեր տոնածառն ամբողջ տարին չի մնալու, կհավաքենք»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան