Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:15 26-10-2021

Ամեն օր տեսել եմ` ինչպես ենք անպատրաստ եղել պատերազմին. Քերոբյանը` տոները կրճատելու մասին

Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին։ ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։

Սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում որոշում է կայացվել Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ին։ Մյուս օրերը կլինեն աշխատանքային։

«13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն, ու ես իմ եղբայրների հետ գնացի զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ: 44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես բանակ, թե՛ որպես երկիր` մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն», - ասաց նախարարը:

Նրա խոսքով`ամանորյա տոները կրճատելու մասին ներկայացրած նախագիծը ոչ թե զուտ տեխնիկական կամ տնտեսական, այլ քաղաքակրթական նախագիծ է:

«Պետք է անցնենք աշխատանքի»,–իր խոսքն ամփոփեց նախարարը:

Նա վստահեցրեց` բոլոր հաշվարկներն արել են, և հյուրանոցներն ու ռեստորաններն ավելի շատ են աշխատելու այդ օրերին, իսկ թե ինչպես` Քերոբյանը չմանրամասնեց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից