copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:16 10-02-2024

ԲԴԽ-ի տեսանյութն անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Թաթոյան

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած տեսանյութին:

«Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ:

Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների» հիման վրա մի խումբ դատավորներ հռչակվել են մեղավոր, իսկ մեկ այլ խումբ` արդարացված:

Հետն էլ ԲԴԽ-ի` տեսանյութի իրական հեղինակներն իրենց «ապահովագրել» են ու հայտարարել, թե հեղինակը Դատական դեպարտամենտն է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրական հեղինակը Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն` մարմին, որը Սահմանադրությամբ լիազորված է կարգապահական տույժի ենթարկելու դատավորներին:

Քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար ԲԴԽ-ն վերցրել է միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների գործեր, իսկ գովեստի է արժանացրել իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներին:

Պարզ է, որ սա նաև բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված. դատարանների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելության փոխարեն, ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի քաղաքական իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ:

Եթե անգամ տեսանյութը պատրաստեր Դատական դեպարտամենտը, ապա հաշվի առնելով, որ այդ մարմնի որևէ աշխատակից չունի տեսանյութի գնահատականները տալու իրավունք, այն պատրաստած աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Այնպես որ Դատական դեպարտամենտի աշխատակիցները, [հրապարակային] արդարացումների փոխարեն, թե իբր տեսանյութն իրենք են պատրաստել, պետք է նկատի ունենան, որ ԲԴԽ-ն իրենց օգտագործել է, և նրանք թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին