copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:08 10-02-2024

Զախարովան ծաղրել է Ալիևի ընտրությունը քննադատած ԵԱՀԿ զեկույցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը, գրում է News.ru-ն:

Նա նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչները եղել են «քաղաքական առումով կողմնակալ» և հավատարիմ են եղել «նախապես կազմված գրավոր զեկույցին»։

«Ես մի հարց ունեմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին: Նրանք որևէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։ Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, նշանակում է, որ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է հետևել ընտրություններին», - ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին