copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:35 07-02-2024

ՔՊ-ական պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն՝ Անի Գևորգյանի, Լիլի Մկրյանի և Աշոտ Հովհաննիսյանի մասով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Պատգամավորները, չճանաչելով այս անձանց, որոշել են երաշխավորել, որ նրանք չեն թաքնվի քննությունից եւ չեն խոչընդոտի:

Իշխանականներն այս հարցը քննարկել են ԱԺ երեկ կայացած խորհրդի նիստի ժամանակ ու երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկման ժամանակ ՔՊ-ականները երկու մասի են բաժանվել ու տարբեր կարծիքներ են ունեցել: Նրանց մի մասն ասել է, որ պետք չէ խառնվել գործին, քանի որ այն իրավապահների տիրույթում է, ու եթե միջնորդություն ներկայացնեն, ապա կստացվի՝ միջամտում են իրավական գործընթացին, չեն վստահում, իսկ մյուս մասն էլ հետեւյալ կերպ է բացատրել դրա անհրաժեշտությունը. Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանն իրենց խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեն, իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը պատկառելի տարիք ունի, ուստի նրանց դեպքում կալանավորումը խիստ որոշում է: Արդյունքում իշխանականներին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, ու, ի վերջո, որոշում են կայացրել, որ պետք է երաշխավորություն ներկայացնեն ողջ կազմով:

71-հոգանոց ՔՊ խմբակցությունից 64 պատգամավոր միացել է ստորագրահավաքին. պատգամավորներից մի քանիսը վատառողջ են եղել ու չեն կարողացել գալ ԱԺ, իսկ եւս երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը