copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:06 31-01-2024

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դարերով:

Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նինբոյի քաղաքապետարանի պաշտոնյաները, Նինբոյի թանգարանի տնօրեն Ճան Լիան, Չինաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներ, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը:

Նշվում է, որ ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ