Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:55 28-01-2024

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան- Արմավիր ավտոճանապարհի «Եդեմ» սգո սրահի դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշին ապա երկաթե էլեկտրասյանը և առաջ ընթանալով հայտնվել սգո սրահի դիմաց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում