Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:35 25-01-2024

Ստիպված էի լքել հայրենիքը․ վերադառնալու եմ, երբ հասկանամ, որ կյանքիս վտանգ չի սպառնում․ Նարե Սոսե

Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։

Վերջինս նշեց, որ իր առաջին ցուցմունքը իրականություն է և ոստիկանական բռնաճնշումներից ելնելով թ հեռացել Հայաստանից։ «Հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ իրենց հետ «խոսելու» տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով ինչ կապ ունեն նրանք բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, ես հեռացա հայրենիքից։ Անգամ իրենք գրել էին ցուցմունք և ստիպել, որ ստորագրեմ, ուղղորդել են՝ ինչ ասեմ տեսախցիկի տակ։ Ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետև լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ ունի առողջական խնդիրներ, քաղաքական ապաստան է խնդրել, և մնալու է արտերկրում այնքան ժամանակ, մինչ հասկանա, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը