Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 38 րոպե առաջ - 13:25 08-09-2026

Քննարկվել է ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագործակցության օրակարգը

Նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Բին Տուկ Ալ Մարրիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ–ԱՄԷ տնտեսական համագործակցության լայն օրակարգ՝ մասնավորապես Հայաստանում արտադրական և տարածաշրջանային բաշխման կենտրոնների ստեղծման, համատեղ լոգիստիկ հանգույցների զարգացման, ինչպես նաև հայկական գյուղմթերքի վերամշակման և ԱՄԷ ընկերությունների համար մասնավոր պիտակի արտադրության կազմակերպման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարել նաև կանաչ ջրածնի արտադրության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումային ոլորտներում համագործակցության խորացման շուրջ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված