Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:59 02-09-2025

Արցախը կորցնելով՝ կորցրինք մեր անվտանգությունն ու արժանապատվությունը, վտանգվեց մեր ողջ հայրենիքը. Նարե Սիմոնյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը, ելույթ ունենալով միասնության հանրահավաքում, նշեց, որ Արցախը կորցնելով՝ կորցրեցինք մեր անվտանգությունը, մեր արժանապատվությունը կորցրեցինք, Արցախը կորցնելով՝ վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան:

«Սահմանազատման ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների քողի տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը, գործող իշխանությունների քաղաքականության ամեն օրը մեզ ավելի հեռացնում է Արցախ վերադառնալու հնարավորությունից և ավելի մոտեցնում մեզ Հայաստանը կորցնելու վտանգին:

Այս իրավիճակում տասնյակ անգամ դժվար է չհանձնվելն ու պայքարելը, բայց և հազարապատիկ ավելի անհրաժեշտ. գիտեմ, դժվար է չկոտրվելը, չհուսալքվելը, բայց այսօր առավել քան երբևէ հուալքությունը ոչ միայն քրիստոնեական մահացու մեղք է, այլև ազգային մահացու մեղք ու հանցանք, որի դատավճիռը կարող ենք լսել ոչ միայն մենք, այլև մեր զավակները»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում