copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:37 31-12-2023

Առուշ Առուշանյանը բնակարանի բանալիներ է հանձնել Գորիսում հաստատված արցախցի 2 ընտանիքների

Գորիս համայնքում հաստատված արցախցի երկու ընտանիքներ նոր բնակարան ստացան։ Նորակառույց բնակարանների բանալիներն արցախցի մեր հայրենակիցներին հանձնել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Դաժան փորձությունների միջով անցած արցախցի ընտանիքներից երկուսի՝ սեփական տանիք ունենալու ցանկությունն իրականացել է:

«Ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքի համար: Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում ենք ընդհանուր 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, որոնք հավասարապես կհանձնվեն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին և անտուն գորիսեցիներին»,- նշել է Առուշ Առուշանյանը։

Բնակարաններն ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխա, մյուսը` բաղկացած է 4 հոգուց:

Նշենք, որ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ` երկու ամիս առաջ Գորիսում մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները։ Ամերիկահայ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանն իրենց ավագ ընկերների հետ գումար էին հավաքել և որոշել օժանդակել արցախահայերին:

Գարեն ու Զարեհը այցելել են Գորիս, անձամբ են գնել անհրաժեշտ շինանյութը և մասնակցել բնակարանների կառուցապատման աշխատանքներին: Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ը:

Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Բնակարանների կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ:

Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են բազմաթիվ գորիսեցիներ՝ շնորհավորել տեղահանված արցախցիներին բնակարանամուտի առիթով, կիսել նրանց ուրախությունը:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի