copy image url
Ավելին 2 տարի առաջ - 14:14 26-12-2023

Խեղճ ալբինոս արջը․ կենդանասերները քիչ է մնացել՝ սպանեն արջին

«Ջոյ» մականունով ալբինոս տեսակի արջն ապրում էր Կանադայի արգելոցում,սակայն մի խումբ բնապահպաններ նկատեցին արջին,երբ նա ձուկ էր որսում գետի մոտ։ Մարդիկ նրան շփոթելով սպիտակ արջի հետ՝ տեղափոխեցին Հյուսիսային բևեռ։

Կենդանասերները քաջատեղյակ էին, որ ալբինոս տեսակի արջը միակն էր այդ շրջանում և սկսեցին որոնողական աշխատանքներ իրակացնել՝ անհետացած արջին գտնելու համար։



Ջոյը բացեց իր աչքերը Հյուսիսային բևեռում և դժվար էր պատկերացնել, թե ի՞նչ էր զգում արջը, քանի որ մեկ րոպե առաջ նա ձկնորսությամբ էր զբաղվում։

Ջոյը սկսեց շրջել տեղայնքով և նրան հաջողվեց դուրս գալ բևեռախույզների տեղակայման վայր։ Տեղի մասնագետներն արագ կողնորոշվելով հասկացան,որ դա սպիտակ արջ չէ։ Ստուգելով տեղեկատվական աղբյուրները՝ նկատեցին, որ ալբինոսի կորստի մասին տեղեկատվություն է տարածվել։



Բնապահպանները զգուշորեն բռնելով արջին՝ ուղղաթիռով հետ են ուղարկել Կանադա։ Թռիչքից հետո արթնանալով ՝ Ջոյը այդ նույն վայրկյանին փախավ անտառ, փորեց որջը և ձմեռեց այնտեղ։

Միջադեպի մեղավորները հայտնաբերվել են միայն մեկ ամիս անց։ Պարզվել է, որ փոխադրումը ղեկավարել է «Գրինփիս» բաժանմունքը։ Նրանք չեն կարողացել տարբերել ալբինոսին սպիտակ արջից, ինչն էլ շփոթության պատճառ է դարձել։



Ազգային պարկի շարժման մասնակիցները մի շարք նախազգուշական ցուցանակներ են տեղադրել Ջոյի բնակավայրից ոչ շատ հեռու։ Յուրաքանչյուրի վրա գրված է միայն մեկ արտահայտություն. «Ջոյը ապրում է այստեղ»:



Ալբինիոս արջի առողջության վրա թռիչքները էական ազդեցություն չեն ունեցել,սակայն նա փորձում է հեռու մնալ մարդկանցից։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից