Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:54 03-04-2023

Ասում եմ՝ թող գան, իմ տան մեջ ինձ սպանեն, մորթեն, ինչ ուզում են՝ անեն․ Անդրանիկ սարկավագի ակցիան Երևանի կենտրոնում

Սայաթ-Նովա փողոցի տարածքում հնչում էր չափից դուրս բարձր երաժշտություն։ Անցորդները հարցնում էին՝ համերգը որտե՞ղ է։ Oragir.News-ը գնաց երաժշտության հետքերով։ Հայտնվեցինք «Գաթա» բենդի համահիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան բակում։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը չմերժեց մեզ հետ զրուցել և ասաց, որ իր առողջությունը վտանգված է։ Ասում է՝ պատճառը գրեթե իր տանը կպած էլիտար շենքի կառուցումն է։



Տարիներ շարունակ դատական քաշքշոցի մեջ է, բայց սայլը տեղից չի շարժվում։ Էլիտար շենքը կառուցվում է ակնառու ստանդարտների խախտմամբ։ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեում կառուցվող այս շենքը գլխացավանք է դարձել հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան պատերը ճաքում են։ «Ես ոչ մեկին այլևս չեմ վստահում, ոչ երկրին, ոչ պետությանը, ոչ պետականությանը, ոչ դատարանին, որովհետև ես կենդանի մարդ եմ, ապրում եմ, տուն եմ կառուցել իմ ձեռքով, որը նաև մշակութային օջախ է։ Եթե մարդ կա, որ օրենքի մարդ է, ուրեմն թող իմանա, որ ես էլ եմ օրենքի մարդ և հարգում եմ օրենքը։ Եթե մարդ կա, որ սիրում է իմ երկիրը, այս երկիրը, ապա ես էլ եմ սիրում։ Եթե մարդը նվիրված է այս երկիրն՝ ես էլ եմ նվիրված։ Եթե զոհաբերություն է, ապա ես էլ եմ արել ու անում եմ։

Ես ասեմ, որ եթե ես իմ տան մեջ չեմ կարող ապրել ու ինձ խանգարում են բոլորը, ովքեր գտնում են, որ ճիշտ գործ են անում՝ քաղաքապետն է, վարչապետն է, ճարտարապետն է, ապա դիտորդներին խնդրում եմ գան ու տեսնեն, թե թուրքը ինչ է անում մեր երկրում։ Սա հայի արած չի»,- ասում է։

Մոտակա տներից երկուսն արդեն կիսով չափ քանդվել են, քանի որ շենքի որոշ հատվածներ՝ շինարարական ծանր մետաղներով ու բետոնե պատերով, ուղիղ մարդկանց սեփականություն հանդիսացող տարածքներում են։

Անդրանիկ սարկավագը երեք երեխաների հայր է, ասում է՝ երեխաները զրկվել են արևի լույսից։ «Նորից ասում եմ՝ թող գան, իմ տան մեջ ինձ սպանեն, մորթեն, ինչ ուզում են՝ անեն․ ոչ մեկին էլ չեմ վստահում»,-հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ