copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 20-12-2023

Մեր  բոլոր երազանքները մնացին Արցախում․ արցախցի աղջիկ

«2023 թվականի հուլիսի 15-ը անցնող տարվա իմ ամենաերջանիկ օրն էր Արցախում։ Այդ օրը սիրելիիս հետ օրինականացրեցինք մեր հարաբերություննեը, ցավոք նշանադրվել չհասցրեցինք»,- Oragir.News-ի հետ զրուցում ասում է արցախցի Լենան:

«Պատերազմից մեկ ժամ առաջ՝ նշանածիս հետ հեռախոսով խոսելով, հացի հերթից էի վերադառնում։ Ժամը 12-ի կողմերը, լսվեցին առաջին կրակոցները, որին րոպեներ անց՝ հաջորդեց կրակի տարափը։ Բոլորը խուճապահար փախչում էին այս ու այն կողմ, ոչ ոք չէր պատկերացնում, որ ռուս խաղաղապահների քթի տակ՝ կարող էր պատերազմ սկսել, այն էլ այդ մասշտաբի։Փոքր եղբայրս դպրոցում էր, ես ու քրոջս ամուսինը գնացինք նրա հետևից։ Երբ հասանք տուն, քույրս ասաց, որ նշանածս՝ Սեյրանը զանգել է։ Զանգեցի հետ, անպատասխան, այդ պահից սկսվեց իմ կյանքի ամենադաժան օրերը»,- ասում է Լենան, ում հայրը, հորաքրոջ որդին ևս առաջնագծում էին։ Լենայի խոսքով՝ հաջորդ օրը հայրը զանգել է, իսկ նշանածից ոչ ոք ոչինչ չգիտեր, միայն վատ լուրերի տարափ էր, որից ինքը գժվում էր, լացում, իսկ մայրը նախատում էր՝ ասելով, որ չի կարելի լացել, քանի որ լացը լաց է բերում։

«Պատերազմից չորս օր անց անծանոթ համարից զանգ ստացա, ով ասաց, որ Սեյրանը ողջ է։ Սեպտեմբերի 24-ից Կարմիր խաչի միջնորդությամբ սկսվեցին դիրքերում ողջ մնացած զինծառայողների դուրսբերումը։ Ցավոք, հաստատվեց հորաքրոջ որդու՝ Վահագնի զոհվելու լուրը , իսկ Սեյրանը դեռևս շրջափակման մեջ էր։Ես անհամբեր սպասում էի նրան։ Ժամեր էին անցնում, բայց սպասված զանգը չկար։Գիշերը ժամը 3-ին վերջապես ստացա կյանքիս ամենասպասված զանգը. «Ես լավ եմ, կապ չկար, որ խոսեի։ Խոստանում եմ՝ քեզ մենակ չեմ թողնի»։

Լենան ասում է, որ իր ու սիրելիի բոլոր երազանքները մնացին Արցախում, քանի որ սեպտեմբերի 26-ին շատերի պես իրենք ևս բռնեցին գաղթի ճանապարհը։ Հիմա զույգը պատրաստվում է ամուսնանալ՝ հետ վերադառնալու ակնկալիքով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս