Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 13-12-2023

Վարչապետի խոսքը վերաբերվում էր կուսակցության առողջացմանը․ Գևորգ Պապոյան

«Կան հստակ սկզբունքներ, մեխանիզմներ ու մեթոդներ, որոնցով մենք հասկանում ենք, թե այդ մարդիկ կիսո՞ւմ են մեր գաղափարները, թե՞ չեն կիսում, և, եթե չեն կիսում՝ մենք այդ մարդկանց հետ բարկամաբար մեր քաղաքական կենագրությունը բաժանում ենք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանում արած այն հայտարարությանը, որ ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից:

Հարցին՝ արդեն կա՞ն ՔՊ անդմաներ, ովքեր պետք է լքեն կուսակցության շարքերը, Պապոյանն ասաց, որ դեռևս չկան ընտրված մարդիկ։

«Մեր կուսակցության անդամները մեր գաղափարները կիսող մարդիկ են, վարչապետի խոսքը վերաբերվում էր քաղաքական որոշմանը, մոտեցումներին, կուսակցության առողջացման, զարգացմանն ու ռազմավարությանը։ Մյուս տարվանից դրա վրա ուշադրություն ենք դարձնելու և դա համարելու ենք կուսակցության ամենակարևոր անելիքներից մեկը»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
17:31 Արհեստական ինտելեկտ չէ, իրական է. ինչպես է Տաթև Ասատրյանը թռչող դրոնից նկարահանվել