Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:15 13-12-2023

Մահացել է Բաբկեն Արարքցյանը

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը։

Արարքցյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: 1990-91-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

Արարքցյանը 1991-95-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-95-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի թիմի հետ միաժամանակ։

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Անուրանալի է եղել Բաբկեն Արարքցյանի դերը Ղարաբաղյան շարժման, նորանկախ Հայաստանի պետականության կայացման գործում։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան