Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 12-12-2023

Երկիրը 5 տարի կառավարվում է ստերով, մանիպուլյացիաներով, իներցիայով. գյումրեցի արձակագիր 

«Մարդիկ անտարբեր են դարձել նույնիսկ իրենց սեփական վշտի նկատմամբ։ 90-ականներին մենք ավելի աշխույժ էինք, տեսլական ունեինք, քան հիմա»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արձակագիր Շնորհիկ Շահինյանը։

Գյումրեցի արձակագիրն ասում է`ստեղծագործող մարդիկ ճգնաժամերը հաղթահարելու ձևը գտնում են, իսկ հասարակության մի մասի մոտ այսօր թմրած, գերհոգնած վիճակ է․

«Հասարակությունը հիմա պառակտված է և այդ պառակտումը հատկապես խորացավ վերջին 5 տարիներին, երբ երկրի կառավարման ղեկը հանձնվեց պատեհապաշտներին։ Սրանք փողամոլներ են, ոչնչացնում են ազգայինը, հայկականը։ Ես չեմ հասկանում՝ հիմա մեր երկիրը, մեր մշակույթը ում ձեռքերում է»,-ասում է Շնորհիկ Շահինյանը։

Գյումրեցի արձակագրի խոսքով`Փաշինյանը 5 տարի երկիրը կառավարում է ստերով․

«Փաշինյանը ասում է՝արտաքին ուժեր, իրենցից էլ լավ արտաքին ուժեր։ Երկիրը 5 տարի կառավարվում է ստերով, մանիպուլյացիաներով, իներցիայով»։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր