Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչ է կործանվել․ կա զոհ և վիրավոր
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչ է կործանվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տելեգրամյան ալիքներին։
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում մեկ ռուս զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Տուժածները տեղափոխվել են Ստեփանակերտի բուժհաստատություն։