Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:19 16-07-2022

Կրասնոդարում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Ան-2 ինքնաթիռը կործանվել է Կրասնոդարի երկրամասում՝ հարվածելով էլեկտրահաղորդման գծերին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությունից։

Ինքնաթիռը կործանվել է հուլիսի 15-ի երեկոյան Նովոկուբանսկի շրջանի Պրոչնոոկոպսկայա ավանի մոտ վայրէջք կատարելիս։ Տարածաշրջանային հարցերով ԱԻՆ-ից հայտնում են, որ վայր ընկնելուց հետո հրկիզում տեղի չի ունեցել։ Հետաքննության տվյալներով՝ Ան-2-ի օդաչուն և ուղևորը մահացել են ստացած վնասվածքներից։

ՔԿ-ն հարուցել է քրեական գործ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել