copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:46 30-11-2023

Վայոց ձորի վաշտի պարեկները հայտնաբերել են կասկածելի «Նիվան», որում եղել են զենք-զինամթերք և կարմիր գրքում հաշվառված՝ «կարմրախայտ» տեսակի ձկներ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շատին բնակավայրի տարածքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայում զենք և զինամթերք կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն պահին Շատին բնակավայր մեկնած պարեկները ճանապարհին նկատում են ենթադրյալ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Պարեկները, կանգնեցնելով ավտոմեքենան, պարզում են, որ այն վարում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վռամ Շ.-ն, իսկ ուղևորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Դավիթ Ա.-ն, 42-ամյա Արամ Ա.-ն, 66-ամյա Ապրես Ք.-ն և 53-ամյա Գագիկ Ա.-ն։

Ավտոմեքենայում՝ բեռնախցիկի տեսանելի հատվածում հայտնաբերվում է «ԻԺ-17» տիպի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 6 հատ 16 տրամաչափի փամփուշտներ, 2 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։

Պարեկները ավտոմեքենայում նկատում են նաև պարկ, և բացելով այն, հայտնաբերում են «կարմրախայտ» տեսակի ձկներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի