Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:12 18-06-2025

Արզնիի ձորի մի հատվածում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ գետում սատկած ձկներ են. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներն ահազանգում են Կոտայքի մարզի Արզնի գետում տիրող իրավիճակի մասին:

Արզնիի ձորում՝ Արզնի գետում, դեռ սովետական տարիներից հայտնի հանգստյան գոտու կիսաքանդ շենք-շինությունների հատվածում, գետի տարածքում տիրում է գարշահոտ վիճակ ու ողջ գետը լցված է սատկած ձկներով:

Կեղտաջրերը գետ են լցվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայից, անգամ տեսանյութ ենք արել, թե որտեղից է այն թափվում, ու հիմա սիրտներս էն աստիճան է ցավում, որ բնությունն ու կենդանական աշխարհը որոշ անպատասխանատուների կողմից ոչնչացվում է:

Ով կամ ովքեր են պատասխան տալու էս ամենի համար՝ չգիտենք, մեզ համար այդ պահին թիվ 1 խնդիրը, որ պատասխանատուները հետևություններ անեն և գետը փրկեն նման վիճակից»:

Այսօր ձկները չկան, սակայն տարածքում դեռ տիրում է գարշահոտ վիճակ:

Ջուրն ամբողջությամբ փրփրում է, իսկ մասնագետները նշում էին, որ մաքուր ու զուլալ ջուրը երբեք չի փրփրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: