Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:53 28-11-2023

Երբ տոմսը թանկ է բանախոսից

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ տոմսը թանկ է բանախոսից
Պարզվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է հանրության առջև իր «փառահեղ» մտքերը ներկայացնել վճարովի հիմունքներով։ 21-րդ դարի համաշխարհային տնտեսագիտական մտքի գիգանտին լսելու համար պետք է վճարել 10․000-ից մինչև 500․000 դրամ տոմսի արժեք։



ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելուց հետո, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը ղեկավարում է Վահան Քերոբյանը, ղեկավարում է նաև գյուղատնտեսության ոլորտը։ Առավել քան վստահ եմ, որ ցանկացած գյուղացի 500․000 դրամի առկայության դեպքում դա կվճարի ոչ թե Վահան Քերոբյանին, այլ այդ գումարով կփորձի մի նորածին հորթ գնել։

Իսկ տոմսից թանկ բանախոսին պետք է հիշեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասին 3-րդ կետը, որը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար»։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան